ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Հիւպատոս Աբեդի Վարամինին կրկին հաստատել է. «Թեհրանի կարմիր գծերը Սիւնիքի հարցում անփոփոխ են»

«ԱԼԻՔ» – «Բնականաբար Իրանի ռազմավարութիւնը այս հարցում միշտ յստակ է եղել եւ միշտ նոյն պատասխանն է տրւել այս հարցին»։ Երէկ՝ օգոստոսի 11-ին, Գորիսում լրագրողների հետ զրոյցում յայտնել է Ղափանում Իրանի Իսլամական Հանրապետութեան հիւպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին՝ պատասխանելով Սիւնիքի վերաբերեալ Իրանի դիրքորոշման մասին հարցին:
«Ռազմավարութիւնը շատ յստակ է։ Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում պարոն Փաշինեանը Իրան այցելեց, հանդիպեց Իրանի հոգեւոր առաջնորդին եւ կրկին քննարկւել է նման թեմա, եւ կրկին Իրանը շեշտել է իր ռազմավարութիւնը, եւ մեր բոլոր խօսքերը միշտ նոյնն են», – ասել է նա՝ հաստատելով, որ Իրանի կարմիր գծերը Սիւնիքի հարցում անփոփոխ են։