Բաղերի Քանի. «ԱՄՆ-ն յանցագործութեան մեղսակից է, ոչ թէ չէզոք միջնորդ»
«ԱԼԻՔ»- ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, Կատարի ԱԳ նախարարի հետ ունեցած իր հեռախօսազրոյցի մասին.
Նա նշել է, որ հեռախօսազրոյցի օրակարգում են եղել Գազայի հատւածում հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած միջնորդական ջանքերը, ինչպէս նաեւ պաղեստինեան օկուպացւած տարածքներում իրավիճակը:
«Անդրադառնալով Դոհայում կայացած այսօրւայ բանակցութիւնների ընթացքին եւ արդինքներին, Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին ներկայացրել է առկայ խնդիրներն ու խոչընդոտները համաձայնութեան հասնելու ճանապարհին, որը կարող է յուսադրող կէտ հանդիսանալ Գազայի հատւածում օկուպացիոն ռեժիմի յանցագործութիւնները դադարեցնելու համար:
Յիշեցնելով Գազայում սիոնիստների ագրեսիայի եւ յանցաւոր վարքագծի մասին, ես նախազգուշացրի բանակցութիւններում Թել Աւիւը կառավարող ոճռագործ յանցախմբի եւ նրանց ամենակարեւոր աջակցի՝ ԱՄՆ-ի խաբէութեան եւ անազնւութեան մասին:
Սիոնիստներին զէնք մատակարարելով՝ ԱՄՆ-ն յանցագործութեան մեղսակից է, ոչ թէ չէզոք միջնորդ: Ես ընդգծեցի բոլոր կարողութիւնների օգտագործումը՝ սիոնիստ ագրեսորներին ստիպելու համար դադարեցնել սպանդն ու յանցագործութիւնները Գազայում»,- գրել է Բաղերի Քանին: