ՄիջազգայինՔաղաքական
Ռոբերտ Քենեդի Կրտսերը յայտարարել է իր նախընտրական արշաւը կասեցնելու մասին
Նա կոչ է արել քւէարկել Թրամփի օգտին
«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահական ընտրութիւնների երրորդ՝ անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի Կրտսերը յայտարարել է իր նախընտրական արշաւը կասեցնելու մասին։ Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Ես ուզում եմ բոլորին ասել, որ ես չեմ դադարեցնում իմ քարոզարշաւը, այլ միայն կասեցնում եմ այն», – ասել է նա իր աջակիցներին ուղղւած ուղերձում:
Քենեդի կրտսերը յայտարարել է նաեւ ԱՄՆ նախագահական մրցապայքարում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին աջակցելու մասին։
«Ես իմ աջակցութիւնն եմ յայտնում Դոնալդ Թրամփին»,- ասել է նա։