ՄիջազգայինՔաղաքական

Բէյրութում մեծ շուքով նշել են «Հեզբօլլահ»-ի առաջնորդներ՝ Հասան Նասրօլլահի եւ Հաշեմ Սաֆիօլդինի նահատակութեան առաջին տարելիցը

«ԱԼԻՔ» – Բէյրութում, երէկ՝ սեպտեմբերի 27-ին, մեծ շուքով նշել են «Հեզբօլլահ»-ի առաջնորդներ՝ Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ Սէյէդ Հաշեմ Սաֆիօլդինի նահատակութեան առաջին տարելիցը:

Տասնեակ հազարաւոր քաղաքացիներ Բէյրութի հարաւային Դահիա թաղամասում իրենց յարգանքի տուրքն են մատուցել 2024 թւականի սեպտեմբերի 27-ին սիոնիստական ռեժիմի ահաբեկչական յարձակման զոհ դարձած «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահի, ինչպէս նաեւ նրա տեղակալի՝ Սէյէդ Հաշեմ Սաֆիօլդինի յիշատակին:

Նրանք իրենց հաւատարմութիւնն են յայտնել Հասան Նասրօլլահի հանրահռչակած գաղափարներին եւ զօրակցութիւն են յայտնել «Հեզբօլլահ»-ին եւ Դիմադրութեան շարժմանը:

Related Articles

Back to top button