ՄիջազգայինՔաղաքական

Ասադ. «Սիրիայի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացում առաջընթաց չկայ»

«ԱԼԻՔ» – Այս պահին Սիրիայի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացում առաջընթաց չկայ՝ չնայած միջնորդների՝ ի դէմս Ռուսաստանի, Իրանի եւ Իրաքի ջանքերին։ Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտարարել է Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը:

«Ռուսաստանը, Իրանն ու Իրաքը Թուրքիայի հետ հաշտեցման նախաձեռնութիւններով են հանդէս եկել, եւ մենք դրական ենք արձագանգել դրանց, սակայն ոչ մի առաջընթաց չի գրանցւել՝ հակառակ միջնորդների անկեղծութեանը»,-ասել է Ասադը:

Սիրիայի ղեկավարը նշել է, որ երբ պայմանաւորւածութիւնները ձեռք են բերւում, դրանք յայտարարւում են համատեղ յայտարարութեամբ, որը դառնում է համատեղ յարաբերութիւնների հիմքը եւ ներառում է բանակցութիւններ՝ մերժելով կողմերից որեւէ մէկի կողմից երկակի ստանդարտների կիրառումը։

«Ճիշտ չեն թուրքերի յայտարարութիւններն այն մասին, որ Սիրիան պատրաստ չէ բանակցութիւնների նախքան Սիրիայի տարածքից թուրքական ուժերի դուրսբերումը։

Կարեւոր է, որ մենք ունենանք յստակ փուլեր, եւ ցանկացած նախաձեռնութեան հիմքը պէտք է լինի ինքնիշխանութիւնը»,- նշել է Ասադը։

Related Articles

Back to top button