ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը եւ Կատարը կարեւորում են երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 26-ին, հանդիպել է Կատարի վարչապետ եւ ԱԳ նախարար Շէյխ Մուհամմեդ բին Աբդ ալ Ռահման ալ Թանիի հետ:

Զրուցակիցները գոհունակութեամբ արձանագրել են երկու երկրների միջեւ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը՝ պատրաստակամութիւն յայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։

Նախագահ Փեզեշքիանը գնահատելով Գազայում հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղւած Կատարի ջանքերը, նշել է. «Գազայում իւրաքանչիւր ժամ ու րոպէ խախտւում են մարդու իրաւունքները եւ միջազգային իրաւունքի բոլոր նորմերը, բայց այն երկրները, որոնք հաւակնում են պաշտպանել մարդու իրաւունքները, որոնք երբեմն աղմուկ են բարձրացնում մէկ մարդու դատելու համար, ոչ միայն լռում են այդ յանցագործութիւնների դէմ, այլեւ, նոյնիսկ աջակցում են այդ յանցագործութիւնների եւ ցեղասպանութեան հեղինակներին»:

Նա յոյս է յայտնել, որ իսլամական երկրները եւ միւս բոլոր երկրները, որոնք հաւատարիմ են միջազգային օրէնքներին եւ իրաւունքին, համատեղ գործողութիւններով կը կարողանան ստիպել Սիոնիստական ​​ռեժիմի աջակիցներին զսպել այս ռեժիմին, եւ դադարեցնել նրա յանցագործութիւններն ու ցեղասպանութիւնը Գազայում:

Կատարի վարչապետն ու ԱԳ նախարարն էլ իր հերթին նախագահ Փեզեշքիանին է փոխանցել Կատարի էմիրի ջերմ ողջոյնները 14-րդ կառավարութեան աշխատանքների մեկնարկի կապակցութեամբ՝ նշելով. «Կատարի էմիրը յատուկ կարեւորում է երկկողմ եղբայրական եւ ռազմավարական յարաբերութիւնների ընդլայնումը: Մենք նաեւ կարծում ենք, որ երկկողմ յարաբերութիւնները դեռեւս չեն հասել երկու երկրների ղեկավարների նախանշած մակարդակին, ուստի պէտք է առաւել մեծ ջանքներ գործադրենք այդ մակարդակին հասնելու համար»;

Անդրադառնալով Գազայի թեմային, Շէյխ Մուհամմեդ բին Աբդ ալ Ռահման ալ Թանին ասել է. «Կատարը շարունակելու է ջանքերը Գազայում հրադադարի հասնելու համար, եւ այս համատեքստում կարեւորում է Իրանի Իսլամական Հանրապետութեան կառուցողական դերը՝ որպէս խելամիտ եւ պատասխանատու դերակատարի»:

Related Articles

Back to top button