ՄիջազգայինՔաղաքական

«Հեզբօլլահ»-ը մեղադրել է սիոնիստական բանակին Լիբանանի հարաւում կասետային ռումբեր կիրառելու համար

«ԱԼԻՔ» – Լիբանանի բնակավայրերը ռմբակոծելիս սիոնիստական բանակը կասետային ռումբեր է կիրառել: Այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը:

Յայտարարութեան համաձայն՝ ՑԱԽԱԼ-ն (սիոնիստական բանակ-ԽՄԲ.) արգելւած զինամթերք է օգտագործել Լիբանանի հարաւում գտնւող Խանին եւ Ալ Թէյրի գիւղերին հարւածելու ժամանակ:

«Սա Լիբանանի եւ Պաղեստինի ժողովուրդների դէմ նոր բարբարոսական յանցագործութիւն է, որն առաջացել է միջազգային հանրութեան կողմից իսրայէլական ագրեսիան կանգնեցնելու անկարողութեան պատճառով»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Related Articles

Back to top button