ՄիջազգայինՔաղաքական
Զախարովան՝ Միլլերին. «Ժողովրդավարութիւնն է, պարո՛ն, հասել ենք. յաջորդ կայանը նէոգաղութատիրnւթիւնն է»
«ԱԼԻՔ» – ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Վրաստանի հասցէին ԱՄՆ Պետդեպարտամենտի սպառնալիքներին, եթէ պաշտօնական Թբիլիսին պահպանի ներկայիս իշխանութիւնների ընտրած կուրսը։
«Ժողովրդավարութիւնն է, պարո՛ն, հասել ենք: Յաջորդ կայանը նէոգաղութատիրութիւնն է»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտօնեայ Մեթիւ Միլլերը յայտարարել էր, որ ԱՄՆ-ը սպառնում է Վրաստանին «հետագայ հետևանքներով»՝ ենթադրեալ ընտրական խախտումների պատճառով, եթէ Թբիլիսին շարունակի իր ներկայիս ընթացքը։