Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտութիւն է առաջացել»

«ԱԼԻՔ» – «Պաշտօնանկութիւնները դիտարկում եմ նախընտրական տրամաբանութեան ներքոյ։ Հերթական ընտրութիւնները սարերի յետեւում չեն։ Իշխանութիւնը փորձում է նոր դէմքով հանդէս գալ»։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ ԱԺ ճեպազրոյցի ժամանակ ասել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտօնեաների աղմկահարոյց պաշտօնանկութիւններին։

«Իշխանութիւնը փորձում է որոշակիօրէն փաթեթաւորել տարիների ընթացքում կուտակւած խնդիրները։ Այս իշխանութիւնը 2018-ից ի վեր բազմաթիւ խոստումներ է տւել, սակայն հանրութիւնն այլ բանի է ականատես եղել։ Այստեղ մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտութիւն է առաջացել»,- ասել է նա։

Աբրահամեանի խօսքով՝ պաշտօններից զրկւելն այդ մարդկանց պատասխանատւութիւնից չի ազատում, որովհետեւ այն, ինչում նրանք թաթախւած են եղել, ինչ-որ փուլում իրաւական գնահատակն է ստանալու։

Related Articles

Back to top button