ՄիջազգայինՔաղաքական

Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայի եւ Գազայի խնդիրները

«ԱԼԻՔ» – Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Մարկ Ռեուտէի հետ քննարկել է Ուկրաինայի եւ Գազայի խնդիրները: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Անկարայում կայացած բանակցութիւնների ընթացքում շօշափւել են նաեւ ահաբեկչութեան դէմ պայքարում համատեղ քայլերը, 2026 թւականին Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումը:

Հանդիպմանը ներկայ են եղել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը, նախագահի աշխատակազմի հաղորդակցութեան դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը եւ Էրդողանի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը:

Related Articles

Back to top button