Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի ընտրութիւնների քւէարկութիւնը

Այսօր՝ առաւօտեան ժամը 8:00-ին, Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում բացւել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական խորհրդարանական ընտրութիւնների քւէարկութիւնը։
Երկրի ողջ տարածքում քւէարկել հնարաւոր կը լինի մինչեւ 20:00-ն, ինչից յետոյ ընտրատեղամասերը կը փակւեն եւ կը սկսւի ձայների հաշւարկը։
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկւած ընտրողների ընդհանուր թիւը կազմում է 2.485.851։
Ընտրութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցութիւն, 2-ը՝ կուսակցութիւնների դաշինք։



