Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ-ն հետապնդում է Հայաստանը լիովին ենթարկեցնելու նպատակ
«ԱԼԻՔ» – Վաշինգտոնն սկսել է օժանդակել Հայաստանի արեւմտամէտ կուսակցութիւններին, որպէսզի օգնի նրանց անցնել խորհրդարան 2026 թ. ընտրութիւններում։ Այս մասին ըստ News.am-ի՝ նշւել է Ռուսաստանի Արտաքին հետախուզութեան ծառայութեան մամուլի բիւրոյի հաղորդագրութիւնում։
«Դեմոկրատիայի այս անզիջում հաւատաւորներին» առաջարկւում է «խփել Հայաստանի գործադիր իշխանութեան ձեռքին», եթէ վերջինը հարեւան Վրաստանի կառավարութեան օրինակով մտադրւի առաջնահերթութիւնը տալ օբիեկտիւ ազգային շահերին, աւանդոյթներին եւ հայ ժողովրդի արժէքներին»,- նշւած է հաղորդագրութիւնում։