Կաթողիկոսը երիտասարդներին պատգամել է անխաթար պահել իրենց ազգային ինքնութիւնն ու հաւատարմութիւնը նախնեաց արժէքներին
«ԱԼԻՔ» – Յուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի Եկեղեցասէր երիտասարդաց միութիւնների աւագ խմբի անդամներին՝ ուղեկցութեամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդութիւն եկեղեցու հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Յակոբ քահանայ Գէորգեանի: Յայտնում են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից:
Յայցելով Վեհափառ Հայրապետի օրհնութիւնը՝ Տէր Յակոբը ներկայացրել է Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ երիտասարդները Հայաստան են այցելել կամաւորական ծրագրերին մասնակցելու համար, ինչպէս նաեւ հաղորդակից լինելու հայրենիքի պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգութեանը։
Վեհափառ Հայրապետն իր ուրախութիւնն է յայտնել երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակութեամբ հաստատելով, որ սփիւռքահայ հայորդիների մասնակցութիւնը տարբեր կամաւորական աշխատանքներին ամրապնդում է նաեւ նրանց կապը հայրենիքի հետ եւ նպաստում հայրենասիրական ոգու զօրացմանը։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը գնահատել է երիտասարդների ծառայանւիրումը` յորդորելով մշտապէս իրենց կարողութիւններն ու հմտութիւններն ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամաւորական ծրագրերին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամել է անխաթար պահել իրենց ազգային ինքնութիւնն ու հաւատարմութիւնը նախնեաց արժէքներին եւ գործուն կերպով ներգրաււել ազգային-եկեղեցական կեանքում: