ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի, Իրաքի եւ Սիրիայի ԱԳ նախարարների համատեղ յայտարարութիւնը. «Ահաբեկչութեան դէմ պայքարը՝ հաւաքական ջանքեր է պահանջում»

«ԱԼԻՔ» – Բաղդադում, եռակողմ հանդիպումից յետոյ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարները հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որում նրանք դատապարտելի են համարել «Անվտանգութեան խորհրդի կողմից հաստատւած ահաբեկչութեան բոլոր տեսակները» եւ ընդգծել դրանց դէմ հաւաքական ջանքերով պայքարի կարեւորութեան մասին»:

Երեք երկների արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել երէկ՝ դեկտեմբերի 6-ին, Բաղդադում, Իրաքի արտաքին գործերի նախարարութիւնում։

Հանդիպմանը քննարկւել են տարածաշրջանի առջեւ ծառացած անվտանգային մարտահրաւէրները եւ Սիրիայում վերջին զարգացումները,- տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Նախարարները համակարծիք են եղել Սիրիայում տեղի ունեցածի վտանգների եւ տարածաշրջանի բոլոր կողմերի համար դրա զգայնութեան, կամ հակամարտութեան ընդլայնման հնարաւորութեան մասին, որը ոչ միայն սպառնում է երեք երկրների անվտանգութեանը, այլեւ բոլոր ազգերի ու ողջ տարածաշրջանի կայունութեանը: 

Նրանք դատապարտել են Իսրայէլի ռեժիմի շարունակական ագրեսիան Սիրիայի, Գազայի եւ Լիբանանի դէմ։ Համաձայնութիւն է ձեռք բերւել նաեւ երեք երկրների միջեւ խորհրդակցութիւնների եւ համակարգումների շարունակման անհրաժեշտութեան շուրջ՝ իրադարձութիւններին հետեւելու եւ առաջիկայ օրերին ցանկացած զարգացմանը պատրաստ լինելու համար։

Ընդգծւել է Սիրիայի ինքնիշխանութեան, նրա ամբողջականութեան ու անկախութեան նկատմամբ յարգանքի կարեւորութիւնը։ Նախարարներն ընդգծել են, որ Սիրիայի անվտանգութեանը սպառնացողն ընդհանուր վտանգ է տարածաշրջանի համար, եւ չկայ այլ տարբերակ, քան համագործակցութիւնն ու շարունակական դիւանագիտական ​​խորհրդակցութիւնները՝ տարածաշրջանը էսկալացիայի բոլոր ռիսկերից զերծ պահելու։

Ընդգծւել է նաեւ արաբական, տարածաշրջանային եւ միջազգային ջանքերի մոբիլիզացման անհրաժեշտութիւնը՝ տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրաւէրներին, մասնաւորապէս Սիրիայում, խաղաղ լուծումներ գտնելու ուղղութեամբ։

Related Articles

Back to top button