ՄիջազգայինՔաղաքական
Սիրիայում հրկիզել են Բաշշար Ասադի հօր՝ Հաֆէզ Ասադի դամբարանը

«ԱԼԻՔ» – Թուրքամէտ զինեալները Սիրիայի նախկին նախագահ Բաշշար Ասադի հօր՝ Հաֆէզ Ասադի դամբարանը հրկիզել են նրա հայրենի Քարդահա քաղաքում: Յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:
Լրատւամիջոցները արձանագրել են կադրեր, որտեղ պատկերւած են զինւորական համազգեստով ընդդիմադիր մարտիկներն ու հրկիզմանը հետեւող երիտասարդները:
Դամբարանը Լաթաքիայում էր, որտեղ կենտրոնացած է Սիրիայի ալաւիական համայնքը, որից սերում է Ասադ գերդաստանը: