Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Շւէյցարիայի խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ բանաձեւ է ընդունել

«ԱԼԻՔ» – Շւէյցարիայի խորհրդարանի ստորին պալատում նախօրէին քննարկւել է «Լեռնային Ղարաբաղ. խաղաղութեան համաժողով» խորագրով բանաձեւը եւ ընդունւել:
Բանաձեւի հեղինակը պատգամաւոր Էրիխ Ֆոնտոբելն է: Քննարկմանը մասնակցել է նաեւ այդ երկրի ԱԳ նախարար Իգնատիօ Կասիսը:
Քննարկման արդիւնքում բանաձեւն անցել է 96 կողմ, 80 դէմ, 16 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ: