ՄիջազգայինՔաղաքական

Դոկտ. Ահմադ Քազեմի. «Սիրիայում պանթուրքիզմ-սիոնիզմ-թաքֆիրական դաշինքը տարածաշրջանում անգլօսաքսոնական կարգեր հաստատելու ծրագրի մի մասն է»

«ԱԼԻՔ» – «Անգլօսաքսոնական կարգը կենտրոնացած է անգլիական պանթուրանիզմն առաջ մղելու վրայ եւ ձգտում է աշխարհաքաղաքական փոփոխութիւնների՝ Իրանին, Ռուսաստանին եւ Չինաստանին յետ մղելու, միաժամանակ առաջ տանելով թուրքական աշխարհ շինծու թէզը : Եթէ նրանց յաջողւի ձեւաւորել ​​այդ թուրքական աշխարհը, ապա նրա առաջին աշխարհաքաղաքական զոհը լինելու է Հայաստանը, որն արդէն երկու պատմական փորձ է ապրել էթնիկ զտումների, մէկը 1915-ին, իսկ երկրորդը 2023-ին՝ Ղարաբաղում։ Ուստի այս երկրները (Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը) պէտք է օգտագործեն ներկայ պատմական պահը` դիմակայելու արհեստածին ​​«թուրքական աշխարհ»-ի ստեղծմանը, որի սկզբնմաւորման ակունքները տանում են դէպի Անգլիա»,- արձանագրել է դոկտ. Քազեմին դեկտեմբերի առաջին կէսին Երեւանի Սլաւոնական համալսարանի Իրանագիտութեան ֆակուլտետի նախաձեռնութեամբ կայացած «Կովկասը եւ Իրանական աշխարհը» գիտաժողովում:

Միջազգային իրաւունքի հարցերով աւագ փորձագէտը կենտրոնանալով ««Թուրանական աշխարհ»-ի միջավայրի, բնոյթի եւ էութեան, ինչպէս նաեւ նրա պատմական նախադրեալների», «Թուրանի աշխարհի նպատակները» եւ «Թուրանական  աշխարհի ձեւաւորման մարտահրաւէրներն ու նրա կապը Հայաստանի հետ» առանցքների շուրջ թեմաների վրայ ծաւալւել է ՆԱՏՕի անգլօսաքսոնական այդ նախագծի իրականացման ենթադրեալ փուլերին:

Ստորեւ նեկայացնում ենք դոկտ. Ահմադ Քազեմիի զեկոյցի համառօտ պատկերը՝ «Թուրանեան աշխարհի կառուցումը Եւրասիայում– նպատակներ, դերակատարներ եւ հետեւանքներ» խորագրով:

 

160 տարի առաջ «Թուրանեան աշխարհ» ստեղծելու գաղափարն առաջարկեց հունգարացի հրեայ գործիչ Արմինիուս Վամբրին: Նա  առաջարկել էր Կենտրոնական Ասիայում եւ Չինաստանի ոյղուրների օգնութեամբ թուրանական կայսրութիւն ստեղծել այդ շրջաններում: Աւելի ուշ ֆրանսիացի հրեայ գործիչ Լէոն Կանն առաջարկեց թուրքերի ռասայական գերակայութեան գաղափարի տարածման հարցը բարձրացնել նաեւ։

Արթուր Դէյւիդ Լեմլի անունով մի անգլիացի հրեայ նոյնպէս քարոզում էր թուրքական եւ թուրանեան ժողովուրդների ռասայական գերազանցման հարցը: Լեմլին իր «Թուրքերէն լեզւի ներածութիւն» գրքի սկզբում ասում է, որ թուրքական ժողովուրդները, որոնք կոչւում են Թուրանի ժողովուրդ, միակ ցեղախումբն է, որը կարողացել է ցնցել Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը եւ Եւրոպան։ Իսկ այսօր 160 տարի անց, այս գաղափարը կրկին բարձրացւել է անգլիացիների միջնորդութեամբ:

1991 թւականին Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Թուրքիայի այն ժամանակների նախագահ Թուրգութ Օզալն ասել էր, որ Թուրքիայի համար բացառիկ հնարաւորութիւն է ստեղծւել, ինչը հազիւ 3 հարիւր տարին մէկ է պատահում։ Այն այսպէս կոչւած այդ երկրները թուրքական աշխարհին կապելու առիթի մասին էր։ Այս գաղափարին Թուրքիան հետեւում էր երեսուն տարի, մինչեւ 2020 թւականի նոյեմբերին՝ ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ, այն ամրապնդւեց եւ լայն տարածում գտաւ: 

Այն, ինչի ականատեսն ենք գլոբալ եւ տարածաշրջանային հիմնական միտումներին զուգահեռ, Ուկրաինայում պատերազմի եւ «Դիմադրութեան առանցք»-ի իրավիճակի չարաշահումն է, որի միջոցով փորձ է արաւում ձեւաւորւել  պանթուքրիզմի վրայ հիմնւած մտածողութիւն։

2020 թւականի Ղարաբաղեան 2-րդ պատերազմից յետոյ  տեսանելի են դարձել մի քանի ծրագրեր: Առաջինը  Ադրբեջանի Հանրապետութիւնում կրօնական, մշակութային եւ լեզւական ինքնութեան վերափոխումն է: Իսկական ադրբեջանական ինքնութեան թշնամու՝ անգլիական պանթուրանիզմի միջոցով: Այս առումով, պանթուրանիզմի դաւադրութեանը զուգահեռ, կորոնավիրուսի պատրւակով փակւեց Ադրբեջանի Հանրապետութեան սահմանն Իրանի հետ: Սրան զուգահեռ շարունակւում են այդ տարածքներում ապրող ժողովուրդների ադրբեջանական ինքնութիւնը վերափոխելու ծրագրերը։

Ադրբեջանի Հանրապետութիւնում մենք ականատեսը եղանք երեք էթնիկական ենթատեքստով ծրագրերի իրականացման փուլերի:Նախ  պանազերիզմը 1991-ից մինչեւ 2003 թւականներին, երբ իշխանութեան էր գալիս Իլհամ Ալիեւը, երկրորդ՝ պանթուրքիզմը՝ 2003-ից մինչեւ 2020 թւականներ, երբ տեղի ունեցաւ Ղարաբաղեան 2-րդ պատերազմը: Իսկ այդ պահից սկսած՝ բրիտանական պանթուրանիզմի փուլը: Նպատակը ստեղծել աշխարհաքաղաքական փոփոխութիւններ տարածաշրջանում։

Ձեւաւորւող թուրանական այդ «աշխարհ»-ը, համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումներում նոյնիսկ հասցրել է իր դերն ունենալ մի քանի հակամարտութիւններում: Ուկրաինական պատերազմում մենք տեսանք թուրքական աշխարհի մօտեցումը «Ազովեան» ուժերին աջակցելու հարցում, Ղրիմի հարցում եւ Ռուսաստանի շրջափակման հարցում, Սեւ ծովով ու Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներով՝ նոյնպէս։ Մենք տեսել ենք նաեւ թուրքական աշխարհի դերը 2023 թւականի հոկտեմբերի 7-ից յետոյ «Փոթորիկ Ալ-Աղսա» գործողութեան մէջ Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանական գործելաոճին աջակցող կեցւածքով, ներառեալ նիւթատեխնիկական աջակցութիւնները եւ էներգիայի մատակարարումը, ինչպէս նաեւ պարենի եւ վառելիքի եւ կենցաղային այլ ապրանքների առաքումն Ադրբեջանի Հանրապետութիւնից, Ղազախստանից եւ Թուրքիայից՝ Իսրայէլ:

Մենք ականատեսը եղանք «թուրքական աշխարհ»-ի դերին, յատկապէս վերջին շաբաթների ընթացքում Սիրիայի վրայ թաքֆիրական եւ ահաբեկչական խմբաւորումների (ըստ ՄԱԿ-ի ահաբեկչական խմբաւորումների ցուցակի) յարձակումներով։ Սիրիայի վրայ գրոհի ժամանակ «Թահրիր Ալ-Շամ»-ի զինեալները, էրդողանամէտ ուժերը եւ Թուրքիայի ազգային շարժում ու «Գորշ գայլեր» ծայրահեղական կուսակցութեան ղեկավար Բաղչէ Լիի կառավարութիւնը, ինչը Եւրոպայում յայտնի է որպէս ահաբեկչական խմբաւորում: Ինչպէս նաեւ վարձկան զինւորներ ոյղուր, ուզբէկ, թուրքմէն, կիպրացի (հիւսիսային) ու դաղստանցի էթնիկ խմբերից, որոնք Անկարայի կողմից համարւում են  թուրքեր, սակայն այս ընթացքում այնքան էլ աչքի չեն ընկել ԶԼՄ-ներում։

Փաստօրէն, այսօր աշխարհը երկու խոշոր վերափոխումների ականատեսն է: Մէկը ուկրաինական զարգացումներն են, ինչը համաշխարհային հետաքրքրութիւն է ներկայացնում, երկրորդը՝ Պաղեստինի, Լիբանանի, Արեւմտեան Ասիայի զարգացումները: Այս երկու խոշոր փոխակերպումների արանքում ձեւաւորւում է արհեստածին ​​«Թուրանեան կայսրութիւն»՝ ծայրահեղական գաղափարներով։

Թուրանական աշխարհը նախագծւել եւ իրականացւում է անգլօսաքսոնական կարգերի եւ անգլիական պանթուրանիզմի մտածողութեան հիման վրայ: Ահա թէ ինչու, երբ Ղարաբաղը ենթարկւում է էթնիկ զտումների, եւ այնտեղ քրիստոնեայ բնակչութիւնը տեղահանւում ու տեղափոխւում է քարտէզի վրայ, Անգլիան, թէկուզ, եթէ յաւակնում է, որ քրիստոնէական աշխարհից է, լռում է։ Որովհետեւ Անգլիան աշխարհաքաղաքական ծրագիր է իրականացնում, իսկ Ամերիկայի թուլացման ու նահանջի գործընթացում եւս նա ներգրաււած է քաղաքական նախագծերի պայքարում: Այս պայքարն սկսւել է մէկ տասնամեակ առաջ՝ ԱՄՆ-ի թուլցման փաստի քննարկումներից յետոյ, ինչի լուսանցքում Անգլիան ձգտում է հաստատել իր անգլօսաքսոնական կարգերը Կովկասում ու Կենտրոնական Ասիայում՝ հիմնւած 160-ամեայ պանթուրանիզմի վրայ:

Նա նաեւ ունեցել է ագրեսիւ աշխարհաքաղաքական դրսեւորում՝ Իրաքի, Սիրիայի, Կիպրոսի, Հայաստանի եւ այլ հարեւանների նկատմամբ: Միեւնոյն ժամանակ անվաւէր է  յայտարարել 1923 թւականի Լոզանի պայմանագիրը, որով սահմանւել են Թուրքիայի ներկայիս սահմանները։

Նոյնն է նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան դէպքում, որը ռասայական, պատմական եւ մշակութային ինքնութեան բաղադրամասերով չի մտնում, այսպէս կոչւած, «թուրքական աշխարհ»-ի մէջ: Իրականում Ադրբեջանը հանդիսանում է իրանական ազգերի եւ պատմական աշխարհի մասնիկը։ Արաքսի, Ատրպատականի, եւ Արանի հիւսիսում ու հարաւում գտնւող ժողովուրդները եղել եւ մնում են Իրանի դրօշակակիրը պատմական շատ ժամանակաշրջաններում։ Այդ իսկ պատճառով, ադրբեջանական իսկական ինքնութիւնը ամենամեծ մարտահրաւէրն է «թուրքական աշխարհ»-ի անգլօսաքսոնական գաղափարի համար: Այդ պատճառով է, որ մենք ականատեսն ենք Ադրբեջանի Հանրապետութիւնում ինքնութեան բռնի վերափոխման վտանգաւոր ծրագրի իրականացմանը։

Որո՞նք են «թուրքական աշխարհ»-ի նպատակները։ Ի՞նչի է ձգտում հասնել Անգլիան՝ խթանելով պանթուրանիզմը: Պատասխանը նոյնն է. «Պանթուրանիզմի ամենակարեւոր նպատակը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վերահսկողութեան օղակի վերացումն է»։

«Թուրքական աշխարհ»-ը մի քանի մարտահրաւէրների առաջ է կանգնած: Ամենակարեւոր եւ առաջին մարտահրաւէրը՝ բովանդակային առումով «Թուրքական աշխարհ» հասկացութեան իմաստի բացակայութիւնն է։ Քանի որ ենթադրեալ այդ աշխարհի բաղադրիչները ռասայով, լեզւով, մշակութային ու պատմական ինքնութիւնով եւ հին սովորոյթներով ու աւանդոյթներով չունեն ընդհանրութիւններ: Իսկ առաւել կարեւորը՝ Ադրբեջանի Հանրապետութիւնը, յատկապէս,  որեւէ առնչութիւն չունի այդ «թուրքական աշխարհ»-ի հետ վերը նշւած պատճառներով։

«Թուրքական աշխարհ»-ի երկրորդ մարտահրաւէրը Հայաստանի պատճառով այդ «աշխարհի» աշխարհագրական կապի չգոյութիւնն է։

Ստեղծւած իրավիճակում «թուրքական աշխարհ»-ի երրորդ մարտահրաւէրը Հայաստանի ճիշտ մօտեցումն է՝ ընդիմանալով ցանկացած «արտատարածքային միջանցքի» ստեղծման պահանջներին։ Որովհետեւ այն միջանցքը, որը փնտրում է թուրքական աշխարհը, իրականում «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքն է»։

 Նման իրավիճակում «թուրքական աշխարհ»- ի նախագծողներն ու աջակիցները փորձում են այն ներկայացնել որպէս մշակութային ու տնտեսական առաւելութիւնների ու առիթների գաղափար՝ իրենց դաւադիր ծրագիրն առաջ մղելու համար: Մինչդեռ «թուրքական աշխարհ»-ը պատմական առումներով տարածաշրջանում եղել է աշխարհաքաղաքական, անվտանգային եւ էթնիկական խռովութիւնների հիմնասիւնը: Էմբարգոյի տակ գտնւող Հայաստանին ու Ռուսաստանին մարտավարական, տնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային «խթան» առաջարկելով՝ դրա նախագծողները փորձում են տրւած առիթների դիմաց ռազմավարական միաւորներ կորզել:

 Սակայն Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, այդ թւում՝ «Աստանայի ձեւաչափով» գործընթացի խախտումը եւ ենթադրեալ «թուրքական աշխարհ»-ից վարձկան զինւորների ներգրաւումը, ինչպէս նաեւ պանթուրքիզմ-սիոնիզմ-թաքֆիրական կապը ցոյց տւեց, որ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի համար ահազանգը հնչեցւել է:

Այժմ պատմական պահն է այս երկրների համագործակցութեան համար՝ չէզոքացնելու պարտադրւող անգլօսաքսոնական կարգը, որը ձգտում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւններ թելադրել:

Եթէ «​​թուրքական աշխարհ»-ը ձեւաւորւի, ապա աշխարհաքաղաքական առումով առաջին զոհը լինելու է Հայաստանը, որն, ինչպէս նշւեց, երկու պատմական փորձ է ապրել էթնիկ զտումների՝ 1915-ին եւ 2023-ին Ղարաբաղում։ Ուստի այս երկրները պէտք է օգտագործեն ներկայ պատմական պահը՝ դիմակայելու արհեստական ​​«թուրքական աշխարհ»-ի ստեղծմանը, որի մտածողութիւնը հասնում է մինչեւ Անգլիայի:

Related Articles

Back to top button