Կահիրէից Թեհրան է վերադարձել Հանրապետութեան նախագահը
Փեզեշքիանի թւիթերեան հաղորդագրութիւնը Ալ-Սիսիին
«ԱԼԻՔ» – Կահիրէում կայացած D8 հանդիպումից յետոյ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահը եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ Սիսիին յղած թւիթերեան ուղերձում յոյս է յայտնել բազմակողմ համագործակցութիւնների ընդլայնման վերաբերեալ։ Այս մասին է տեղեկացրել ԻՍՆԱ-ն:
Աղբիւրի համաձայն, Մասուդ Փզեշքիանը X սոցիալական ցանցում Սիսիին ուղղւած ուղերձում գրել է.
«Յուսով եմ, որ D8 կազմակերպութիւնում ձեր նախագահութեան շրջանում ականատեսը կը լինենք անդամ երկրների միջեւ բարեկամութեան ու եղբայրութեան խորացմանը, եւ լուրջ քայլեր կը ձեռնարկւեն բազմակողմ գործընթացներում ու համագործակցութիւնների ընդլայնման հարցում»։
Նախագահ Փեզեշքիանը, հինգշաբթի՝ դեկտեմբերի 19-ին մեկնել էր Եգիպտոս՝ մասնակցելու D8 խմբի 11-րդ գագաթաժողովին: Նախագահը գագաթաժողովին ունեցած իր ելոյթից բացի առանձին հանդիպումներ է անցկացրել Թուրքիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի ղեկավարների հետ: Նա մասնակցել է նաեւ Գազայում եւ Լիբանանում տիրող իրավիճակի թեմայով քննարկման նիստերին: