ՄիջազգայինՔաղաքական

Կոբախիձէ. «Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսւել են այն բանից յետոյ, երբ նա հրաժարւեց Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատ բացել»

«ԱԼԻՔ» – Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսւել են այն բանից յետոյ, երբ նա հրաժարւեց Ռուսաստանի դէմ երկրորդ ճակատ բացել Արեւմուտքի կարգադրութեամբ։ Այդ մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձէն, որի խօսքերը մէջբերել է «Sputnik Գրուզի»-ան։

«Մեր պետութեան առջեւ ծառացած դժւարութիւնների հիմնական պատճառն այն է, որ մենք 2022 թւականի փետրւարին չմտանք պատերազմի մէջ եւ չբացեցինք «երկրորդ ճակատը։ Դրանից յետոյ սկսւեցին հիմնական դժւարութիւնները»,-նշել է նա։

Քաղաքական գործչի խօսքով՝ ԱՄՆ «խորքային պետութեան» ներկայացուցիչները եւ վրացական ընդդիմութիւնում նրանց գործակալները Վրաստանից պահանջել են ռազմական գործողութիւններ սկսել։

Panorama.am

Related Articles

Back to top button