Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Քաղաքագէտի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքւած համաձայնագրի վերաբերեալ

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արթուր Խաչիկեանը ֆէյսբուքեան էջում գրում է.

Վաշինգտոնում վերջերս կնքւած համաձայնագրի վերաբերեալ հարցեր.

– Արդեօ՞ք Միացեալ Նահանգները երաշխաւորում եւ պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը, ինչպէս դա արեց Իսրայէլի կամ Թայւանի դէպքում

– Արդեօ՞ք ԱՄՆ-ն ասաց, որ չի հանդուրժի ագրեսիան Հայաստանի դէմ եւ օգնութեան կը գայ Հայաստանին, եթէ նրա վրայ յարձակւեն:

– Արդեօ՞ք ԱՄՆ-ը յայտարարել է, որ զէնք եւ ռազմական օգնութիւն է ուղարկելու Հայաստանին (18 միլիարդ Իսրայէլին եւ աւելի քան 120 միլիարդ Ուկրաինային)

– Արդեօ՞ք ԱՄՆ-ը յայտարարել է, որ պատրաստւում է ռազմաբազա տեղակայել Հայաստանում:

– Քանի որ Իսրայէլը եւ Թուրքիան Ամերիկայի ամենակարեւոր դաշնակիցներն են, իսկ Ադրբեջանը՝ նրանց դաշնակիցը, ի՞նչ շահեր ունի Ամերիկան՝ նրանցից պաշտպանելու Հայաստանը։

– Արդեօ՞ք Ամերիկան Ադրբեջանի դէմ պատժամիջոցներ սահմանեց Ղարաբաղի էթնիկ զտումներից կամ Ջերմուկի վրայ յարձակումից յետոյ: Հաղորդել է Yerevan.today–ը:

Related Articles

Back to top button