Հայաստան - ԱրցախՔաղաքական
«Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրաւիրւել Թրամփի երդմնակալութեանը
«ԱԼԻՔ» – «Հրապարակ» թերթը գրում է.
«Հայ- ամերիկեան ջերմ ու ջերմացող յարաբերութիւնների մասին թմբկահարող արեւմտամէտները եւ իշխանաւորները լռում են այն մասին, որ յունւարի 20-ին սպասւող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալութեանը ՀՀ վարչապետը հրաւիրւած չէ:
Մինչդեռ մեծ թւով պետությունների ղեկավարներ Վաշինգտոնում ներկայ կը գտնւեն Թրամփի ինաուգուրացիային: Եթէ հայ-ամերիկեան յարաբերութիւններն իրօք այդքան փայլուն են, ապա ինչու Նիկոլ Փաշինեանը չի հրաւիրւել: Սա, ի դէպ, նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին է վկայում:
Իսկ ՔՊ- ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից եւ նրան անգամ որպէս օրինակ են բերում միւս դեսպաններին»: