ԻրանՔաղաքական

«Սեփահ»-ի ռազմածովային նորակառոյց բազան՝ Պարսից Ծոցում

Գեներալ-մայոր Սալամին եւս մէկ ստորջրեայ ռազմակայանի գործարկման մասին է յայտարարել

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային լողացող կղզիներից մէկի բացումն է տեղի ունեցել ԻՅՊԿ-ի գլխաւոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսէյն Սալամիի պաշտօանական յայտարարութեամբ։

Ռազմածովային բազայի բացման արարողակարգի ժամանակ կորպուսի գլխաւոր հրամանատարն իր ելոյթում անդրադարձել է ռազմածովային նաւատորմի յարձակողական եւ հրթիռային, ինչպէս նաեւ ականապատող նաւակների բացառիկ կարողութիւններին, եւ յաւելել. «Մարտական ​​նաւակների արագութիւնը, նրանց նաւարկութեան մեծացւած տիրոյթն ու խորոթիւնը, ինչպէս նաեւ բարձր բարձրութեամբ ալիքներն ու փոթորկած ծովը հատելու ունակութիւնը, ովկիանոսներում հեռու նաւարկելու ունակութիւնը   իրանցի երիտասարդ մասնագէտների բարձր կարողութեան ու մարտական առաջադրանքներն իրականացնող անձնակազմի ջանքերի արդիւնքն է»:

«Նաւերի հեռահարութիւնն ու  արագութիւնը, ինչպէս նաեւ դրանցում տեղակայւած հրթիռների հեռահարութիւնը, ճշգրտութիւնը եւ կործանարար ուժը հասել են զգալի կարեւորութեան, առաջընթացի եւ կատարելագործման՝ այնպէս որ, այսօր, Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի նաւատորմն ի վիճակի է մարտական բարձր կարողականութեամբ ստեղծել պաշտպանողական բազմաշերտ ալիք՝ ինչպէս դէմ դիմաց առճակատումների, այնպէս էլ  հեռահար մարտերի դէպքում»:

Բրիգադային գեներալ Հոսէյն Սալամին յաւելել է. ««Այդ փաստը, որը ես նշեցի օդատիեզերական հրթիռային համակարգեր փաստ է, որ մեր հրթիռների պահեստաւորման թունելները բազմաթիւ են ու անսահման երկար, սակայն դարձեալ մենք տարածքի սահմանափակութեան խնդրի առաջ ենք կանգնած՝ իւրաքանչիւր ժամ աճող ու արտադրւող հրթիռներն ու տեխնիկան պահեստաւորելու առումով»:

Related Articles

Back to top button