Պուտին. «Ուկրաինայի հակամարտութիւնը կարող է աւարտւել 1.5-2 ամսից»

«ԱԼԻՔ» – Վլադիմիր Պուտինը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի հաղորդման հեղինակ Պաուէլ Զարուբինին պատմել է Ուկրաինայի հետ համաձայնագրի կնքման հեռանկարների մասին։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ ղեկավարը նշել է, որ հակամարտութիւնը կարող է աւարտւել մէկուկէս-երկու ամսում, եթէ աւարտւեն Կիեւի հովանաւորչական գումարներն ու զինամթերքը։
Պուտինը նաեւ պատրաստակամութիւն է յայտնել նշանակել բանակցողներ Վլադիմիր Զելենսկու հետ երկխօսութեան համար։
«Եթէ հիմա սկսենք բանակցել, ապա դրանք ոչ լեգիտիմ կը լինեն։ Այստեղ խնդիր կայ, ես դրա մասին չեմ խօսել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ ռեժիմի ներկայիս ղեկավարը, ինչպէս միայն իրեն կարելի է անւանել այսօր, ստորագրեց այդ հրամանագիրը, նա համեմատաբար լեգիտիմ նախագահ էր։ Բայց հիմա նա չի կարող դա չեղարկել, քանի որ դա ոչ լեգիտիմ է։ Սա է թակարդը»,- նշել է Պուտինը։
Պուտինի խօսքով՝ եթէ Ուկրաինան ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բանակցութիւններն արգելող հրամանագիրը, ապա նրանք օրինական ճանապարհ կը գտնենը, դա կարող է անել Ռադայի նախագահը։
«Բանակցել հնարաւոր է ցանկացածի հետ, միայն իր ոչ լեգիտիմութեան պատճառով Վլադիմիր Զելենսկին իրաւունք չունի որեւէ բան ստորագրելու։ Ռուսաստանը կը նշանակի մարդկանց, ովքեր կը բանակցեն Զելենսկու հետ, եթէ նա ցանկանայ մասնակցել դրանց»,-ասել նա։