ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփն Իրանի վրայ «առաւելագոյն ճնշումը» վերսկսելու մասին յուշագիր է ստորագրել

«ԱԼԻՔ» –  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական յուշագիր է ստորագրել, որով կը վերսկսւի Իրանի դէմ «առաւելագոյն ճնշման» արշաւը: ինչպէս հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները՝ այս մասին նա յայտարարել է Վաշինգտոնում, Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի հետ հանդիպման ֆոնին:

Յուշագրի նպատակն է առաջին հերթին զրոյացնել  Իրանի նաւթի արտահանումը, որպէսզի հնարաւոր լինի կանխել, որ իբր Իրանի Իսլամական Հանրապետութիւնը միջուկային զէնք ձեռք չբերի:

Թրամփի հրահանգով ԱՄՆ ֆինանսների նախարարին յանձնարարւում է «առաւելագոյն տնտեսական ճնշում» գործադրել Իրանի վրայ՝ ներառեալ պատժամիջոցները եւ գործող պատժամիջոցները խախտելը բացառելու մեխանիզմները։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կաշխատի առանցքային դաշնակիցների հետ՝ «դադարեցնելու համար Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների եւ սահմանափակումների վերացումը:

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուի հետ համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ, Թրամփն անդրադառնալով յուշագրին  յայտարարել է, որ դա ստորագրելով, ինքը միայն մէկ նպատակ ունի, որ Իրանը միջուկային զէնք չունենայ:

«Որպէսզի իմանաք, ես ատում էի դա (ստորագրել առաւելագոյն ճնշման յուշագիրը-ԽՄԲ.) անել եւ յուսով եմ, որ մենք կարող ենք կանխել, որ դա աղէտի վերածւի: Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենայ: Ես անկեղծօրէն ցանկանում եմ խաղաղութիւն եւ յուսով եմ, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ Թրամփի առաւելագոյն ճնշման արշաւը՝ նրա պաշտօնավարման առաջին ժամկէտում ուղղւած էր Իրանի տնտեսութիւնը խեղդելուն՝ կոշտ պատժամիջոցների կիրառմամբ:

Related Articles

Back to top button