ՄիջազգայինՔաղաքական

Եւգենի Սատանովսկի. «Թրամփը գործում է այնպէս, ինչպէս պէտք է գործի Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահը»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ Եւգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի դէմ առաւելագոյն ճնշում գործադրելու մասին։

«Թրամփը գործում է այնպէս, ինչպէս պէտք է գործի Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահը։ Նա չի խաղում, նա ազնիւ մարդ է, նա հանրապետական է: Դեմոկրատները խեղդում են ձեզ իրենց գրկում եւ ստորաբար կոտրում ձեր կողերը, օձի թոյնով կծում ձեր մէջքից: Իսկ հանրապետականն, ազնւօրէն խփում է ձեր ատամներին: Թրամփը դասական ամերիկեան հանրապետական նախագահ է, նա իր պոչը չի շարժում: Իսկ թէ ինչ կը ստացւի դրանից, կը տեսնենք»,- ասել է Սատանովսկին:

Ըստ փորձագէտի՝ Փաշինեանի դերը հայոց պատմութեան մէջ նման է Զելենսկու դերին Ուկրաինայում։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իսկապէս չեմ հասկանում, թէ ինչու պէտք է հիմա անհանգստանանք մի երկրի համար, որը ղեկավարում է մի մարդ, ում դերը հայոց պատմութեան մէջ, հաւանաբար, շատ նման կը լինի Զելենսկու (Ուկրաինայի նախագահ) դերին Ուկրաինայի պատմութեան մէջ։ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. այս ամէնը կապւած է այն հարցի հետ, որ Անդրկովկասն այսօր Իրանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի պայքարի առարկան է։

Մենք (Ռուսաստանը) այնտեղ էինք մինչեւ վերջերս բոլոր ռուսական ցարերի ջանքերի շնորհիւ, բայց մենք դադարեցինք լինել այնտեղ։ Դեռ ձեւականօրէն ինչ-որ առումով այնտեղ ենք, բայց մենք կորցրել ենք Անդրկովկասը, եւ դա փաստ է։ Կը լինի արդեօք այնտեղ ինչ-որ բան, որը կը յիշեցնի ռուսական կայսրութեան կամ Խորհրդային Միութեան հին ժամանակների մասին տեսանելի հեռանկարում, դա մեծ հարց է»,- եզրափակել է Սատանովսկին:

Related Articles

Back to top button