ԵԽԽՎ ղեկավար. «Ադրբեջանի վերաբերեալ դիրքորոշումը մնում է անփոփոխ»
«ԱԼԻՔ» – «Ձեզ քաջ յայտնի են Ադրբեջանի վերաբերեալ հաշւետւութիւններում ներկայացւած գնահատականները, ինչպէս նաեւ վեհաժողովի դիրքորոշումը։ Աւելացնելու ոչինչ չունեմ»: Alpha News-ին ասել է Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թէոդորոս Ռուսոպուլոսը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ամէն ինչ արդէն ասւել է։ Եթէ նոր զեկոյց լինի կամ քննարկում տեղի ունենայ, ես կարող եմ մեկնաբանութիւն տալ: Սակայն այս պահին աւելացնելու ոչինչ չունեմ, բացի նրանից, որ մեզ համար կարեւոր է անդամ պետութիւնների մասնակցութիւնը վեհաժողովի աշխատանքներին։ Սակայն պակաս կարեւոր չէ, որ նրանք պահպանեն սահմանւած կանոնները, այդ թւում՝ խաղաղութեան պահպանման միջոցառումները, հարեւան երկրների դէմ ագրեսիայից հրաժարւելը, ինչպէս նաեւ ժողովրդավարական արժէքները: Ես այս առումով որեւէ փոփոխութիւն չեմ տեսնում»,- ընդգծել է նա։