ՄիջազգայինՔաղաքական

Գերմանացիների աւելի քան 50 տոկոսը դժգոհ է ֆոն դէր Լայէնի աշխատանքից

«ԱԼԻՔ» – Գերմանացիների աւելի քան 50%-ը դժգոհ է Ուրսուլա ֆոն դէր Լայէնի՝ որպէս Եւրոպական յանձնաժողովի ղեկավարի աշխատանքից՝ հաշւի առնելով նրա՝ ԱՄՆ-ի հետ կնքւած մաքսատուրքերի վերաբերեալ գործարքը։ Այս մասին են վկայում INSA ինստիտուտի կողմից Bild թերթի համար անցկացւած հարցման արդիւնքները։ Հաղորդում է Tert.am-ը:

Հարցման համաձայն՝ գերմանացիների 51%-ը դժգոհ է ֆոն դէր Լայէնի աշխատանքից, հարցւածների 31%-ը հակառակ կարծիքին է, իսկ հարցւածների 18%-ը յստակ պատասխան չի տւել։

Բացի այդ, հարցումը ցոյց է տւել՝ գերմանացիների 66%-ը կարծում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան երկրի տնտեսութեան վրայ, գերմանացիների 14%-ը յոյս ունի դրական փոփոխութիւնների, իսկ 10%-ը որեւէ փոփոխութիւն չի սպասում։

Հարցումն անցկացւել է յուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 1-ը, որին մասնակցել է մօտ հազար մարդ։

Related Articles

Back to top button