ՄիջազգայինՔաղաքական

Ռուսաստանը կարող է միջուկային զէնք կիրառել Բելառուսի դէմ ագրեսիայի դէպքում

«ԱԼԻՔ» – Ռուսական միջուկային զէնքը կարող է օգտագործւել Ռուսաստանի կամ Բելառուսի դէմ ագրեսիայի դէպքում, եթէ երկրների ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը վտանգ սպառնայ։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ ասւած է Բելառուսի հետ Միութենական պետութեան կազմում անվտանգութեան երաշխիքների մասին պայմանագրում, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաւերացման է ներկայացրել Պետդումային:

Ըստ պայմանագրի՝ Ռուսաստանի միջուկային զէնքը կարող է օգտագործւել ի պատասխան Ռուսաստանի կամ Բելառուսի դէմ միջուկային զէնքի կամ զանգւածային ոչնչացման զէնքի այլ տեսակների, ինչպէս նաեւ սովորական զէնք օգտագործող կողմերից որեւէ մէկի դէմ ագրեսիայի դէպքում, որը կրիտիկական սպառնալիք է ստեղծում նրա ինքնիշխանութեան կամ տարածքային ամբողջականութեան համար։

Պայմանագրի կողմերը Ռուսաստանի Դաշնութեան միջուկային զէնքը համարում են «կարեւոր գործօն միջուկային ռազմական բախումների եւ սովորական զէնքի օգտագործմամբ ռազմական հակամարտութիւնների առաջացումը կանխելու համար, ինչպէս նաեւ զսպման միջոց, որի կիրառումը ծայրայեղ եւ հարկադիր միջոց է»:

Բացի դրանից, կողմերը Միութենական պետութեան մասնակցի վրայ զինւած յարձակումը դիտարկում են որպէս ագրեսիայի ակտ ամբողջ Միութենական պետութեան դէմ եւ կը ձեռնարկեն համապատասխան պատասխան միջոցներ՝ օգտագործելով իրենց տրամադրութեան տակ եղած բոլոր ուժերն ու միջոցները: Մասնաւորապէս, երկրներից մէկի դէմ ագրեսիայի դէպքում Միութենական պետութեան երկրորդ երկիրը, նախագահների համաձայնութեամբ, պաշտօնական դիմումից յետոյ անմիջապէս անհրաժեշտ ռազմական, ռազմատեխնիկական եւ այլ օգնութիւն է տրամադրում:

Related Articles

Back to top button