Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայկ Դեմոյեանը՝ Եղիշէ Կիրակոսեանին. «Ի նշան բողոքի դուրս եկէք Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից»

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանի՝ Վաշինգտոնում կատարած յայտարարութիւնների ֆոնին, Ցեղասպանութեան ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրէն Հայկ Դեմոյեանը հրապարակային կերպով դիմել է Միջազգային իրաւական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշէ Կիրակոսեանին:

«Երէկ (փետրւարի 4-ԽՄԲ.) Վաշինգտոնում Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ պատրաստ է ինչ որ պայմանների դիմաց յետ վերցնել Ադրբեջանի դէմ միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցադիմումները: Դրանից յետոյ երկու գործողութիւն կարող էք անել.

ա. Կամ յայտարարում էք, որ իշխանութիւնները Ձեզ իրաւական թրաֆիքինգի են ենթարկել ու առուծախի առարկայ են դարձրել, ուստի հրաժարւում էք յետայսու ներկայացնել Հայաստանը միջազգային դատարաններում, կամ շարունակում էք պետբիւջէի հաշւին մեկնել Եւրոպա՝ ի սկզբանէ վաճառքի հանւած այդ հայցադիմումները սպասարկելու համար, այսպիսով վատնելով հարկատուների գումարները:

բ. Ի նշան բողոքի դուրս էք գալիս Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմից, որպէս իրաւաբան քաջ գիտակցելով, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինեանի` Հայոց Ցեղասպանութեան պատմական եղելութիւնը կասկածի տակ դնող ժխտողական յայտարարութիւնները քրէօրէն պատժելի են Հայաստանի Հանրապետութեան գործող օրէնքներով:

Հակառակ պարագայում, ես շարունակաբար յիշատակելու եմ ծանր յանցագործութիւնների այն շարքը, որում որպէս յանցակիցներ մեղադրւում են ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամները, այդ թւում` Դուք, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրէասեանը եւ իր որոշումով այդ Խորհուրդը ստեղծած Նիկոլ Փաշինեանը»,- գրել է պատմաբանը:

Related Articles

Back to top button