ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն ու նախկին այլ պաշտօնեաներ մեղադրւում են Ռուսաստանի օգտին լրտեսութեան մէջ

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը յայտնել է, որ բացայայտել է Ռուսաստանի շահերը ներկայացնող խմբի: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում են ադրբեջանական լրատւամիջոցները։

Այդ կառոյցը, ինչպէս գրում են տեղական լրատւամիջոցները, ղեկավարել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեխտիեւը, որը յայտնի է որպէս «գորշ կարդինալ»։

Խմբի կազմում էին նաեւ Ադրբեջանի մշակոյթի նախկին նախարար Աբուլֆազ Գարաեւը, Ադրբեջանի երիտասարդութեան եւ սպորտի նախկին նախարար Ազադ Ռահիմովը եւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդիարովը։ Հաղորդւում է, որ Ազգային անվտանգութեան նախկին նախարար Էլդար Մախմուդովը ժամանակ առ ժամանակ մասնակցել է այս խմբի նիստերին։

Related Articles

Back to top button