ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յայտարարել է, որ մտադիր է ստանալ Գազայի հատւածն առանց դրա համար վճարելու

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Յորդանանի թագաւոր Աբդօլլահ Երկրորդի հետ հանդիպումից յետոյ յայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստւում է Գազայի հատւածը ձեռք բերել առանց դրա համար վճարելու: Յայտնում է Associated Press գործակալութիւնը։

«Մենք մտադիր չենք որեւէ բան գնել։ Մտադիր ենք այն ձեռք բերել»,- ասել է Թրամփը Գազայի վրայ ԱՄՆ-ի վերահսկողութեան մասին, ինչն, ըստ նրա՝ հնարաւոր կը դառնայ ԱՄՆ գլխաւորութեամբ:

Թրամփն առաջարկել է պաղեստինցիներին դուրս բերել Գազայի հատւածից եւ տեղափոխել հարեւան երկրներ՝ առանց վերադառնալու իրաւունքի։

Նախագահը խօսել է երէկ՝ փետրւարի 11-ին, Յորդանանի թագաւոր Աբդօլլահ երկրորդի հետ հանդիպումից յետոյ, որին լրագրողները բազմիցս հարցրել են Մերձաւոր Արեւելքը վերակառուցելու Թրամփի ծրագրի մասին, սակայն Յորդանանի թագաւորը չի մեկնաբանել այն միտքը, որ իր երկիրը կարող է մեծ թւով նոր փախստականներ ընդունել Գազայից:

Յիշեցնենք, որ Թրամփն աւելի վաղ յայտարարել էր, որ ծրագրում է Գազան վերածել «Մերձաւոր Արեւելքի Ռիւիերայի»՝ առաջարկելով, որ հարեւան երկրները կարող են ընդունել պաղեստինցիներին։

Related Articles

Back to top button