ՄիջազգայինՔաղաքական
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. «Շանսեր կան, որ ուկրաինական ճգնաժամի թէժ փուլը կարող է շուտով աւարտւել»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանութեան գալով՝ շանսեր են առաջացել, որ ուկրաինական ճգնաժամի թէժ փուլը կարող է շուտով աւարտւել: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզեան:
Նա ընդգծել է, որ ապագայ Ուկրաինան պէտք է լինի ապառազմականացւած չէզոք պետութիւն, որը չի անդամակցի որեւէ դաշինքի կամ բլոկի: Նեբենզեայի խօսքով՝ Ուկրաինան անվերադարձ կորցրել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետութիւնը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետութիւնը, Խերսոնի եւ Զապորոժիէի մարզերը:
«Ուկրաինայի վերաբերեալ նոր համաձայնագրերի կեանքի կոչմամբ պէտք է զբաղւեն Կիեւի այն իշխանութիւնները, որոնք կընտրւեն ժողովրդավարական ընտրութիւնների արդիւնքում»,- յստակեցրել է ռուս բարձրաստիճան դիւանագէտը: