Ռիադում մեկնարկել են ռուս-ամերիկեան բանակցութիւնները

«ԱԼԻՔ» – Այսօր՝ փետրւարի 18-ին, Սաուդեան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում մեկնարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերեալ ռուս-ամերիկեան բանակցութիւնները: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Բանակցութիւններին, ռուսական կողմը ներկայացնում են ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը, ՌԴ նախագահի օգնական Իւրի Ուշակովը եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։ ԱՄՆ պատւիրակութեան կազմում են պետքարտուղար Մարկօ Ռուբիօն, նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Մայք Ուոլցը եւ Մերձաւոր Արեւելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի յատուկ բանագնաց Սթիւէն Ուիթքոֆը։
Ռիադում, արտակարգ ուժեղացւել են անվտանգութեան միջոցառումները։ Բանակցութիւնների վայրում տեղակայւել են անվտանգութեան ծառայութեան բազմաթիւ աշխատակիցներ։
Բանակցութիւնները լուսաբանելու նպատակով Ռիադ են ժամանել միջազգային ԶԼՄ-ների բազմաթիւ ներկայացուցիչներ: