ՄիջազգայինՔաղաքական
Պենտագոն. ԱՄՆ-ն միւս երկրներից աւելի շատ գումար է ներդրել Ուկրաինայում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնութեան յատկացման գործում աւելի շատ ներդրումներ է կատարել, քան ցանկացած այլ երկիր, սակայն այժմ խաղաղութեան ժամանակն է, ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:
«Մենք հասկանում ենք այս խաղի խաղադրոյքները: Ամերիկան, ինչպէս աշխարհի ոչ մի այլ երկիր, ներդրումներ է կատարել, որպէսզի օգնի Ուկրաինային պաշտպանւել: Հիմա եկել է խաղաղութեան ժամանակը, եւ հէնց դրան է իրեն նւիրել [Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը]»,- ընդգծել է նա Fox News-ին տւած հարցազրոյցում։