ԳաղափարականԴաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՔաղաքական

Յակոբ Տէր-Խաչատուրեան. «Սփիւռքահայերի «սեւ ցուցակ» չպէտք է լինի»

Օրւայ իշխանութիւնների քաղաքականութեան նկատմամբ դրսեւորած անհամաձայնութիւնը որեւէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Այս մասին յայտարարութիւն է տարածել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

«Արդէն մէկ տարուց աւելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելւած է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան։ Եւ սա առաջին ու միակ դէպքը չէ։ Ցաւալի է, բայց փաստ, որ ինչպէս եւ Ադրբեջանում, Հայաստանում եւս գոյութիւն ունի հայկական շահերի պաշտպանների «սեւ ցուցակ»։

Օրւայ իշխանութիւնների քաղաքականութեան նկատմամբ դրսեւորած անհամաձայնութիւնը որեւէ պարագայում չի կարող հիմք հանդիսանալ Հայրենիք մուտքի արգելքի համար։ Նման սահմանափակումները հիմնովին խախտում են իրաւունքի եւ ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքները։

Այս անարդարութիւնն ու խտրական վերաբերմունքը չի կարելի հանդուրժել։ Հնարաւոր բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք հետամուտ լինել, որպէսզի սփիւռքահայ մեր հայրենակիցների ոտնահարւած իրաւունքները վերականգնւեն»,- ասել է նա։

Related Articles

Back to top button