ԻրանՄիջազգայինՔաղաքական
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին եւ կոչ արել Անվտանգութեան խորհրդին դիրքորոշում ցուցաբերել Վաշինգտոնի արկածախնդրութեան դէմ

«ԱԼԻՔ» – Անվտանգութեան խորհրդին ուղղւած նամակում՝ կապւած Եմենի վրայ ԱՄՆ-ի վերջին յարձակումների եւ Իրանի դէմ այդ երկրի մեղադրանքների հետ, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը կոչ է արել Անվտանգութեան խորհրդին յստակ եւ սկզբունքային դիրքորոշում որդեգրել՝ դատապարտել նման լարւածութիւն առաջացնող հռետորաբանութիւնը եւ կոչ արել Միացեալ Նահանգներին հաւատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ստանձնած պարտաւորութիւններին: