Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Դու էլ կադր չես, չարիք բերող ես. ո՞նց երկրում կադրեր չկան»

«ԱԼԻՔ» – «Առաջին անգամ ճշմարտութիւնը ասել է, այո, դու էլ կադր չես, չարիք բերող ես, ո՞նց երկրում կադրեր չկան, ինքնախոստովանութիւն ե՞ս արել»։ Այս մասին յայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով անցած կառավարութեան նիստին Նիկոլ Փաշինեանի կողմից արւած յայտարարութիւնը։

«Մեզ տեղեկութիւններ են հասնում, որ պետական ապարատում բազմաթիւ թափուր հաստիքներ կան, եւ ես ուրախ եմ, որ մարդիկ չեն ուզում համագործակցել այս չարիքի հետ»,- ասել է Սրբազանը։

Յիշեցնենք, որ Փաշինեանը կառավարութեան ապրիլի 3-ի նիստին յայտարարեց, որ Հայաստանում գրեթէ բոլոր ոլորտներում առկայ է կադրերի սուր պակաս։

Related Articles

Back to top button