Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Ալիեւը հասկանում է՝ քանի Փաշինեանը կայ, պէտք է կարողանայ հնարաւոր եւ անհնար զիջումները կորզել»

«ԱԼԻՔ» – Փաշինեանը արդարացնում է ադրբեջանցիների ամէն ինչ, Ադրբեջանը վեր կացաւ, ասաց՝ Հայաստանը ֆաշիստական պետութիւն է, ինքը փոխանակ ասի՝ ֆաշիստը ե՞ս եմ, թէ հլը մի հատ հայելու առաջ նայի, տես ո՞վ ես, ցեղասպան, յանցագործ, որը պէտք է կանգնի միջազգային դատարանի առաջ, ասում է՝ դէ եկէք մի հատ հասկանանք ինչի ինքը մեզ կոչեց ֆաշիստ: Այս մասին, ըստ News.am-ի՝ ապրիլի 16-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

«Ինքը Ալիեւին արդարացնում է, որովհետեւ իր իշխանութեան լինելը նմիջապէս կախւած է Ալիեւի եւ Էրդողանի բարեհաճ վերաբերմունքից։ Ինքը հո չի կարող ասել՝ գիտէք այս խաղաղութեան գործընթացը կատաստրոֆիկ ձախողւել է, որովհետեւ դա կը լինի իր քաղաքական վերջը։ Դրա համար պէտք է ադրբեջանցիներին արդարացնի, ասի՝ դէ լաւ դէ հիմա խմել են, կրակել են, դարդ մի արէք:

Դրանք գիտակցւած կրակոցներ են, գիտակցւած սպառնալիք ու ճնշում է Հայաստանի վրայ, որպէսզի Նիկոլ Փաշինեանը, գնայ այդ զիջումներին: Ալիեւն էլ է հասկանում, չէ որ ինքը յաւերժ չէ եւ դրա համար քանի Փաշինեանը կայ, ինքը պէտք է կարողանայ բոլոր հնարաւոր եւ անհնար զիջումները կորզել»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամաւորը կարծիք յայտնեց, որ Բաքուն պարտադրելու է, որ իր ուզած սահմանադրական փոփոխութիւնները տեղի ունենան. «Այս իշխանութիւնները սկզբից ասում էին, որ Սահմանադրութիւնը կը փոխւի ընտրութիւններից յետոյ, յետոյ ասեցին՝ լաւ սկսում ենք մշակումը, իսկ մի քանի օր առաջ յայտարարեցին, որ հայեցակարգ էլ չի լինելու, առանց սկզբունքային մեկնակէտերը յստակեցնելու սկսում են տեքստը մշակել: Ինքը պէտք է փորձի պարտադրել ժողովրդին, Ադրբեջանի հրահանգով ընդունել մի սահմանադրութիւն, որ բաւարարի Բաքւին»:

Related Articles

Back to top button