Արման Թաթոյեան. «ՔՊ ղեկավարի իշխանութիւնը սնւում է Հայաստանի ներսում եւ Սփիւռքում մարդկանց պառակտումից»

«ԱԼԻՔ» – «Քանի որ իշխանութան ներկայացուցիչները ոչ միայն չեն դադարեցնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ատելութեան եւ անհանդուրժողականութեան քարոզը, այլ անգամ խորացնում են լարւածութիւնը, ապա սա քաղաքական հաշւարկւած, մտածւած քայլ է` յստակ գիտակցելով, որ պառակտում են հասարակութիւնը եւ սերմանում ներազգային թշնամանք, գիտակցելով, որ խօսքը ոչ միայն բռնի տեղահանւածների հետ կապւած, այլ շատ աւելի լայն պառակտման մասին է»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանութիւնների եւ նրանց արբանեակների կողմից արցախահայութեան դէմ գեներացւող ատելութեան մթնոլորտին:
«Սա եւս մէկ անգամ ապացուցում է, որ ՔՊ ղեկավարի իշխանութիւնը սնւում է Հայաստանի ներսում եւ Սփիւռքում մարդկանց պառակտումից եւ իրար նկատմամբ ատելութիւնից:
Դրա համար էլ նա այս արատաւոր երեւոյթները խրախուսում է, իսկ իւրայիններին` հովանաւորում, քանի որ իշխանութեան յենարան են ապահովում:
Հայ ժողովրդի մէջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականութիւն: Համերաշխութիւնն ու փոխադարձ յարգանքն են մեր իրական առաջընթացի երշախիքներից»,- գրել է նա։