ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլցի վերաբնակիչները առեւանգել են պաղեստինցի երկու երեխայի եւ կապել ծառին

«ԱԼԻՔ» – Իսրայէլցի վերաբնակիչները շաբաթ օրը առեւանգել են երկու պաղեստինցի երեխաների եւ կապել ծառին Արեւմտեան ափի Նաբլուս քաղաքի մօտ: Յայտնում է Middle East Eye-ը։

Միջադէպը տեղի է ունեցել ցերեկը, երբ մի խումբ երեխաներ խաղում էին իրենց տների մօտ՝ Նաբլուսից արեւելք գտնւող Բէյթ Ֆուրիկի ծայրամասում։

Նրանց է մօտեցել վերաբնակիչների խումբը եւ առեւանգել երկու երեխայի։ Տեղի բնակիչներին յաջողւել է հասնել վերաբնակիչների հետեւից եւ փրկել երեխաներին։

Սակայն տղաները դեռ հոգեբանական ծանր վիճակում են։

Related Articles

Back to top button