Հռոմի Պապի մահը դարձեալ բորբոքել է աշխարհի վերջի մասին քննարկումները

«ԱԼԻՔ» – Ֆրանցիսկոս Պապի մահից յետոյ, դարձեալ վերյիշել են այսպէս կոչւած «112 Գերագոյն քահանայապետերի մարգարէութիւնը»։ Այդ փաստաթուղթը վերագրւում է 12-րդ դարում ապրած Հիւսիսային Իռլանդիայի արքեպիսկոպոս Սուրբ Մալաքիային: Գրում է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Ըստ այդ կանխատեսման՝ Ֆրանցիսկոսը պէտք է դառնայ վերջին պապը աշխարհի վերջից առաջ: Մալաքիան թողեց կարճ լատիներէն արտայայտութիւններ, որոնք նկարագրում էին իւրաքանչիւր պապի ճակատագիրը:
Ֆրանցիսկոս Պապին տեքստում կոչում են «Պետրոս Հռոմէացի» եւ կանխատեսւում է, որ նրան վիճակւած է արածեցնել «հովւի ոչխարներ բազում տառապանքների մէջ», որից յետոյ կը յաջորդի Հռոմի կործանումը եւ Ահեղ դատաստանը։
Սակայն շատ հետազօտողներ կասկածում են մարգարէութեան իսկութեանը: Այն առաջին անգամ յայտնւել է միայն 1590 թւականին՝ Մալաքիայի մահից 500 տարի անց, բելգիացի վանական Առնոլդ դէ Վիոնի գրքում: Նա պնդում էր, որ ձեռագիրը յայտնաբերել է վանքի արխիւում։
Մինչեւ 1590 թւականը կառավարած պապերի նկարագրութիւններն, ընդհանուր առմամբ, ճշգրիտ են, հետագայ մեկնաբանութիւնները յաճախ հակասում են իրականութեանը: Դա հիմք է տալիս «Մարգարէութիւնն» աւելի հետագայի կեղծիք համարելու։ Ընդսմին, քահանայապետի իւրաքանչիւր մահ նորանոր հետաքրքրութիւն է առաջացնում առեղծւածային տեքստի նկատմամբ: