ԻրանՔաղաքական

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը անհիմն է համարել Սիրիայում Թեհրանի դերի վերաբերեալ ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կեղծ մեղադրանքները

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան եւ մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրաւանին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նախագահին ուղղւած նամակում կտրականապէս մերժել է ԱՄՆ-ի եւ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայացուցիչների կողմից 2025 թւականի ապրիլի 9-ին Անվտանգութեան խորհրդի արտակարգ նիստում Սիրիայի վերաբերեալ հնչեցւած կեղծ մեղադրանքները։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Իրաւանին իր նամակում նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեք Սիրիայում չի վարել անկայունացման քաղաքականութիւն եւ միշտ աջակցել է այս երկրի տարածքային ամբողջականութեանը եւ ինքնիշխանութեանը»:

Աւագ դիւանագէտն ընդգծել է, որ Սիրիայի կայունութիւնը խաթարող գործօնը Միացեալ Նահանգների միջամտող եւ զաւթող քաղաքականութիւնն է, որն ահաբեկչութեան դէմ պայքարի քողի տակ զինել եւ աջակցել է ահաբեկչական խմբաւորումներին, ինչպէս նաեւ աջակցել Սիոնիստական ​​ռեժիմի բռնազաւթող դրսեւորումներին»:

Իրաւանին նաեւ դատապարտել է սիոնիստական ​​ռեժիմի շարունակական ագրեսիան Սիրիայի ինքնիշխանութեան դէմ եւ կոչ է արել Անվտանգութեան խորհրդին անյապաղ եւ վճռական գործողութիւններ ձեռնարկել այդ ագրեսիան դադարեցնելու համար։

Նա յայտարարել է. «Սիոնիստական ​​ռեժիմի կողմից սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիան միջազգային իրաւունքի եւ Անվտանգութեան խորհրդի 497-րդ բանաձեւի կոպիտ խախտում է, որը բացայայտօրէն անվաւեր է յայտարարել օկուպացիոն ռեժիմի վարչական իրաւասութիւնն այդ տարածքների նկատմամբ»: 

Իրաւանին կտրականապէս մերժել է սիոնիստական ​​ռեժիմի կեղծ մեղադրանքը, թէ Իրանը զէնք ու ֆինանսական միջոցներ է ուղարկում Լիբանանում գտնւող «Հեզբօլլահ»-ին՝ այն անւանելով ընդամէնը պատրւակ՝ արդարացնելու Անվտանգութեան խորհրդի 1701 բանաձեւի շարունակական խախտումը, ինպչպէս նաեւ Լիբանանի հետ հրադադարի պայմանաւորւածութինը տապալելու փորձ»:

Related Articles

Back to top button