ՄիջազգայինՔաղաքական
Մենք չենք պատրաստւում թռչել ամբողջ աշխարհով մէկ
ԱՄՆ-ն յոգնել է Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ միջնորդ լինելուց

«ԱԼԻՔ» – Միացեալ Նահանգները շարունակում է հաւատարիմ մնալ Ուկրաինայում խաղաղութեան ջանքերին, սակայն մտադիր է նւազեցնել միջնորդի իր դերը։ Այս մասին ըստ Euronews-ի՝ յայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Մենք չենք պատրաստւում թռչել աշխարհով մէկ՝ միջնորդական հանդիպումների համար։ Սա երկու կողմերի միջեւ եղած հարց է, եւ նրանք այժմ ժամանակ ունեն ներկայացնելու եւ մշակելու կոնկրետ գաղափարներ այն մասին, թէ ինչպէս պէտք է աւարտւի այս հակամարտութիւնը»,- ասել է նախարարութեան մամուլի քարտուղար Թեմի Բրիւսը:
Յայտարարութիւնը նշանաւորում է Վաշինգտոնի մօտեցման զգալի փոփոխութիւն եւ գալիս է Կիեւի եւ Մոսկւայի միջեւ պատերազմը դադարեցնելու վերաբերեալ համաձայնութեան գալու դիւանագիտական ջանքերի ամիսներ տեւած փակուղուց յետոյ, որն այժմ արդէն չորրորդ տարում է։