Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Բաքւի բարբարnuական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մէջ բարբարջել է»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ Վարդան Ոսկանեանը սոցիալական հարթակների իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի նոր յոխորտանքին:

«Բաքւի բարբարոսական վարչախմբի պարագլուխն էյֆորիկ հերթական պոռթկման մէջ այսօր (մայիսի10-ԽՄԲ.) բարբարջել է, թէ առնւազն մեր տարածաշրջանի հարցերում միջազգային դերակատարները նրա հետ պէտք է հաշւի նստեն, իսկ եթէ հաշւի չնստեն, ապա, իբր, փոշմանելու են։

Իրականում բազմաթիւ ներքին եւ արտաքին խոցելի կէտեր ունեցող արհեստածին Ադրբեջանը տարածաշրջանային կայացած գերտէրութեան հետ շփոթող այս բարբարոսը երեւի մոռացել է, որ իր իսկ պետութիւն կոչւածը բացառապէս մէկ անձի շուրջ ստեղծւած դինաստիական գոյացութիւն է, եւ միայն Աստծուն է յայտնի, թէ ինչ կը լինի արհեստածին Ադրբեջանի հետ, դիցուք, եթէ առաջանայ ներքաղաքական ճգնաժամ իշխանութիւնն ընտանիքի անդամ յաջորդ ժառանգորդին փոխանցելիս։

Եւ սա ամենեւին էլ միակ մարտահրաւէրը չէ, որին կարող է բախւել այսօր իրեն, իբր, անպարտելի համարող եւ յոխորտացող այս բռնապետը»,- գրել է նա:

Related Articles

Back to top button