ՄիջազգայինՔաղաքական

Հռոմի Պապը Ուկրաինայում արդար խաղաղութեան եւ Գազայում հրադադարի հաստատման կոչ է արել

«ԱԼԻՔ» – Հռոմի Պապ Լէօ 14-րդը, որպէս Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ իր առաջին կիրակնօրեայ յետճաշեայ օրհնութեան ժամանակ, Ուկրաինայում արդար եւ տեւական խաղաղութեան հաստատման, Գազայում անյապաղ հրադադարի, պատանդների ազատ արձակման եւ մարդասիրական օգնութիւն հասցնելու կոչ է արել: Հաղորդում է Associated Press-ը։

«Այլեւս երբեք պատերազմներ չպէտք է լինեն»,- ասել է Լէօ 14-րդը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից։ Յիշելով 80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմի աւարտը՝ Հռոմի պապը մէջբերել է հանգուցեալ Ֆրանցիսկոս պապի խօսքը, որը դատապարտել էր այսօր աշխարհը քայքայող հակամարտութիւնների քանակութիւնը՝ յայտարարելով, որ սա «մաս-մաս մղւող երրորդ համաշխարհային պատերազմն է»։

Related Articles

Back to top button