ՄիջազգայինՔաղաքական
Կայացել է Հռոմի Պապ Լէօ 14-րդի գահակալութեան արարողութիւնը

«ԱԼԻՔ» – Հռոմի Պապ Լէօ 14-րդը Վատիկանում կայացած գահակալութեան արարողութեան ընթացքում ընդունել է պապական իշխանութեան խորհրդանիշները՝ «Ձկնորսի մատանին» եւ պալիումը (ոչխարի բրդից պատրաստւած ժապաւէն՝ վրան ասեղնագործւած խաչեր)։ Այդ պահից պաշտօնապէս սկսւել է նրա հովւապետութիւնը։ Հաղորդում է Vatican News-ը:
Հռոմի Պապ Լէօ 14-րդը, գահակալութեան արարողութեան մեկնարկից առաջ, «պապոմոբիլով» շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ողջունելով հազարաւոր հաւատացեալների:
Պոնտիֆիկոսի գահակալութեան համար ժամանել են 156 երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների պատւիրակութիւններ, այդ թւում՝ մօտ 30 պետութիւնների ղեկավարներ եւ բարձրաստիճան հիւրեր: