Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղցի…

Հա՛, գեղից ենք: Բայց գոնէ մեր գիւղն իր սրտում հայրենիք, արժանապատւութիւն ու համեստութիւն ունի: Գոնէ մեզ մօտ ազգին ծառայելը եւ հայրենասիրութիւնը իրական արժէք է եւ ապրելակերպ, ոչ թէ նախընտրական կարգախօս կամ սին խոստում՝ քարոզարշաւի պաստառին: Կամ աւելի վատ՝ դաւաճանութեան շղարշւած ռազմավարութիւն։ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ը ձեզ վկայ:

Գիւղից լինելը երբեք ամօթ չի եղել։ Ամօթն այն է, որ երբ կորցնում ես արժանապատւութիւնդ ու դառնում ես ազգի թշնամին, եւ անճարութիւնից փորձում ես դա ծածկել՝ նւաստացնելով ճիշտ խօսողներին։

Գեղցին ձեր (ու ձեր նմանների) մտածողութեան հայելին էր, ոչ թէ պատահական արտայայտութիւն։ Դա «սեւերի ու սպիտակների» բաժանելու ձեր հին հմտութեան վերածնունդն է: Դրանով ոչ թէ անհատին, այլ սեփական ժողովրդի ամբողջ մի հատւածի արժանապատւութեան վրայ թքեցիք:

Բայց յիշէք, վերեւից նայողները՝ յաճախ առաջինն են յատակում յայտնւում…

ՀԱՄԲԻԿ ՇԱՀԻՋԱՆԵԱՆ

«ԱԼԻՔ» օրաթերթ

Related Articles

Back to top button