ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչի. «ԱՄՆ առաջարկին պատասխան կը տրւի սկզբունքների եւ ազգային շահերի հիման վրայ»

Օմանի արտգործնախարարը Թեհրանին է փոխանցել Վաշինգտոնի ուղերձը

«ԱԼԻՔ»- Արտաքին գործերի նախարարը յայտարարել է, որ Օմանի դիւանագիտական խողովակով ԱՄՆ-ը համաձայնագրի առաջարկ է փոխանցել իրանական կողմին:   Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում հրապարակելով նշել է. «ԱՄՆ առաջարկին կը տրւի պատշաճ պատասխան՝ հիմնւելով սկզբունքների, ազգային շահերի եւ Իրանի ժողովրդի իրաւունքների վրայ»։

Սէյեդ Աբբաս Արաղչին յաւելել է. «Իմ սիրելի եղբայր պրն. Բադր ալ-Բուսաիդին, Օմանի յարգարժան արտաքին գործերի նախարարը, այսօր (շաբաթ՝ մայիսի 31-ին-խմբ.) Թեհրան կատարած կարճատեւ այցի ընթացքում ներկայացրեց ԱՄՆ առաջարկի դրոյթները, որոնց կը տրւի պատշաճ պատասխան՝ հիմնւելով սկզբունքների, ազգային շահերի եւ Իրանի ժողովրդի իրաւունքների վրայ»։

Related Articles

Back to top button