ՄիջազգայինՔաղաքական

Ադրբեջանն ուժգնացնում է ռազմականացումը. կրկին օգնութեան է հասնում Պակիստանը

«ԱԼԻՔ» – Ադրբեջանը զգալիօրէն մեծացրել է JF-17 Thunder թեթեւ բազմաֆունկցիոնալ կործանիչների պատւէրը՝ սկզբնական 16 միաւորից հասցնելով 40 միաւոր ինքնաթիռի։ Գործարքի արժէքը գնահատւում է մօտ 4.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հաղորդում է News.am-ը՝ Defense Arabic-ին յղումով:

Այդ ինքնաթիռները JF-17 ընտանիքի նորագոյն եւ ամենահզօր վարկածն են՝ Block 3 տարբերակը՝ 4,5 սերնդի կործանիչ, որը համատեղ մշակել են Պակիստանն ու Չինաստանը։

Եթէ Բաքուն ​​ JF-17 ինքնաթիռների գնումը հասցնի մինչեւ 40 միաւորի, Ադրբեջանը կը դառնայ Thunder շարքի ամենախոշոր արտահանման յաճախորդը եւ կը դառնայ Պակիստանի պատմութեան մէջ ամենախոշոր կործանիչ ինքնաթիռների արտահանման գործարքը՝ գերազանցելով Նիգերիայի եւ Մեանմարի նախորդ վաճառքները։

2023 թւականին Ադրբեջանը պաշտօնապէս արդէն ստացել է 16 միաւոր JF-17 Block 3 կործանիչ։

Ակնկալւում է, որ ինքնաթիռները կը փոխարինեն Ռուսաստանում արտադրւած հնացած MIG-29 կործանիչներին։ Նշւում է, որ Բաքուն ձգտում է նւազեցնել իր կախւածութիւնը Ռուսաստանի նման աւանդական մատակարարներից։

Related Articles

Back to top button