Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հայկ Մամիջանեան. «Ինչ ազգային ինստիտուտի ձեռք են տւել քարուքանդ են արել, բայց եկեղեցին այդ շարքը դադարեցնելու է»

«ԱԼԻՔ» – «Մեր եկեղեցին շատերն են փորձել զաւթել, ոչ մէկին չի յաջողւել, հաստատ Փաշինեանին եւս չի յաջողւի»: Այս մասին «Զւարթնոց» օդանաւակայանում լրագրողների հետ զրոյցում նշել է «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը՝ յաւելելով, որ այս իշխանութիւնը վախենում է Եկեղեցու ազդեցութեան կշռից եւ հնարաւոր է որեւէ երկրի պատւէր է կատարում։
Անդրադառնալով հարցին, թէ արդեօք Փաշինեանի յայտարարութիւնները քաղաքացիական բախումներ կարող են հրահրել, Մամիջանեանը պատասխանել է․ «Դա իրենց երազածն է։ Մի քանի անգամ այս ընթացքում իշխանութիւններն են եղել քաղաքացիական բախումների հրահրողները… Դա իրենց համար նոր գործիքակազմ չէ։ Բայց չի կարող Եկեղեցու հետ կապւած որեւէ գործընթաց այդպիսի ելք ունենալ»։